Գտե՛ք Ձեր նախընտրած ապրանքը զեղչված գնով
Այսօր ԱՊՐԻԼԻ 7-ն է: Մայրության և գեղեցկության տոնը: Ինչպես ժողովուրդն է ասում, կանանց տոնի միամսյակը սկսվում է մարտի 8-ին և ավարտվում ապրիլի 7-ին։ Մի փոքր պաշտոնական տեղեկություններ։
Եթե ՄԱՐՏԻ 8-ը, Կանանց միջազգային օրը կապում են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով մարտի 8-ին կայացած ցույցի, կանանց իրավահավասարության հետ, ապա ԱՊՐԻԼԻ 7-ի Մայրության և գեղեցկության օրվա, տոնի արմատները շատ ավելի խորն են իրականում։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ԱՊՐԻԼԻ 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ ԱՊՐԻԼԻ 7-ը ներառվեց ազգային տոնացույցում 1995թ.-ից։ Ժամանակակից Հայաստանում այն ազգային, սակայն, ոչ պաշտոնական տոն է։ Քրիստոնեական ավանդույթների սերտ կապը հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ կարմիր ժապավենով է անցնում իրավական համակարգով այն դեպքում, երբ օրենսդրական մակարդակով, պետական կրոնական տոնակատարության ազգային տոնն ընդունվում է երկրում որպես պաշտոնական։
Պաշտոնականից անցնենք զգացմունքայինի։ ԱՊՐԻԼԻ 7-ը դա ևս մեկ առիթ է հոգալ մեր մայրերի, քույրերի, տատիկների մասին, ևս մեկ անգամ հիշեցնելու, թե որքան թանք ու կարևոր են նրանք մեզ համար, ևս մեկ անգամ ասելու առիթ է այն մասին, թե ինչքան ենք սիրում մեն մայրերին, քույրերին և տատիկներին։
Չկա ավելի գեղեցիկ բան քան մոր ժպիտը, չկա ավելի քաղցր բան քան տատիկի սերը, չկա ավելի հարազատ բան քան քրոջ հոգատարությունը, չկա ավելի մեծ շարժիչ ուժ քան ԿԻՆԸ:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ։