Գտե՛ք Ձեր նախընտրած ապրանքը զեղչված գնով
Վճարման կարգը
«ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութում վճարումը կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով` կանխիկ, PayX համակարգով (քարտերով կամ QR կոդով), վճարում Idram համակարգով, EasyWallet և Telcell Wallet դրամապանակներով, վճարում տերմինալով (Telcell կամ EasyPay վճարային տերմինալների միջոցով) և բանկային փոխանցում։
Վճարումներն իրականացվում են ՀՀ դրամով:
«Idram համակարգով», «EasyWallet» և «Telcell Wallet» դրամապանակներով, ինչպես նաև «Վճարում տերմինալով» վճարման եղանակները ընտրելու դեպքում վճարումն իրականացվում է պատվերը տեղադրելուց հետո՝ 2 օրվա ընթացքում, կամ առաքիչի ներկայությամբ ապրանքն ստանալիս (միայն Երևանում)։
«Բանկային փոխանցում» վճարման եղանակն ընտրելու դեպքում վճարումը (փոխանցումը) պետք է իրականացվի (ցանկացած բանկում) պատվերը տեղադրելուց հետո՝ 3 օրվա ընթացքում։
Անկանխիկ վճարման եղանակները նախընտրելու դեպքում պատվիրված ապրանքը կառաքվի միայն խանութի կողմից վճարումը (փոխանցումը) ստանալուց հետո։ Սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում պատվերը կչեղարկվի։
Պատվիրված ապրանքի որակից դժգոհության դեպքում՝ հաճախորդը կարող է հրաժարվել դրա գնումից ԱՆՎՃԱՐ (առանց որևէ տուգանքի՝ վճարելով միայն առաքման ծառայության արժեքը)։
Առաքման կարգը
«Առաքում Երևանում (նշված հասցեով)» առաքման ծառայություն.
Ապրանքը պատվիրելիս «Առաքում Երևանում (նշված հասցեով)» ծառայությունն ընտրելու դեպքում՝ ապրանքն առաքվում է Երևան քաղաքում հաճախորդի նշած հասցեով՝ նույն կամ հաջորդ օրը, մինչև ժ. 20-00-ն (ըստ պայմանավորվածության):
Ապրանքի հանձնման համար վայրը և ժամը համաձայնեցվում է կայքի ադմինիստրատորի հետ պատվերը տեղադրելուց հետո (հետզանգը կատարվում է կայքի ադմինիստրատորի կողմից հնարավորինս շուտ` խանութի աշխատանքային ժամերին):
Ծառայության արժեքն է՝
- մինչև 10000 դրամի գնումների դեպքում՝ 300 դրամ (վճարվում է պատվիրված ապրանքի համար վճարելիս),
- 10000 դրամ և ավելի գնումների դեպքում՝ ԱՆՎՃԱՐ:
«Առաքում «ՀայՓոստի» միջոցով (մինչև փոստային բաժանմունք)» առաքման ծառայություն.
Ապրանքը պատվիրելիս «Առաքում «ՀայՓոստի» միջոցով (մինչև փոստային բաժանմունք)» ծառայությունն ընտրելու դեպքում՝ ապրանքն առաքվում է (խանութի կողմից ապրանքի համար վճարումն ստանալուց հետո) մինչև հաճախորդի նշած հասցեի (Երևանում կամ ՀՀ մարզերում) փոստային բաժանմունքը (2-3 աշխատանքային օրվա ընթացքում):
Այս առաքման եղանակը գործում է միայն վճարման անկանխիկ եղանակներով վճարելու դեպքում (պատվերը տեղադրելուց հետո՝ 2-3 օրվա ընթացքում վճարման իրականացման պայմանով):
Ծառայության արժեքն է՝ 500 դրամ (վճարվում է պատվիրված ապրանքի համար վճարելիս):
«Առաքում «ՀայՓոստի» միջոցով Երևանի մեջ (նշված հասցեով)» առաքման ծառայություն.
Ապրանքը պատվիրելիս «Առաքում «ՀայՓոստի» միջոցով Երևանի մեջ (նշված հասցեով)» ծառայությունն ընտրելու դեպքում՝ ապրանքն առաքվում է (խանութի կողմից ապրանքի համար վճարումն ստանալուց հետո) հաճախորդի կողմից Երևանում նշած հասցեով (1-3 աշխատանքային օրվա ընթացքում):
Այս առաքման եղանակը գործում է միայն վճարման անկանխին եղանակներով վճարելու դեպքում (պատվերը տեղադրելուց հետո՝ 2-3 օրվա ընթացքում վճարման իրականացման պայմանով):
Ծառայության արժեքն է՝ 800 դրամ (վճարվում է պատվիրված ապրանքի համար վճարելիս):