«ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութում գնում կատարելու համար անհրաժեշտ է՝
- Հավանած ապրանքի էջում սեղմել «Դնել զամբյուղ» կոճակը:
- Զամբյուղի՝ «Պատվերի ձևակերպում» բաժնում մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն (այդ հասցեին կուղարկվեն պատվերի կարգավիճակի մասին ծանուցումները): Ընդ որում, չմոռանաք V -աձև նշում անել «Բաժանորդագրվել նորություններին և հատուկ առաջարկներին» արտահայտության դիմաց:
- Այժմ սեղմեք «Ձևակերպել պատվերը» կոճակը:
- «Պատվերի ձևակերպում» բաժնի «Առաքում» ենթաբաժնում մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ Ձեզ հետ կապ հաստատելու և ընտրած ապրանքի առաքման համար անհրաժեշտ տվյալները: Լրացրեցի՞ք: Այժմ սեղմեք «Շարունակել» կոճակը:
- «Պատվերի ձևակերպում» բաժնի «Առաքման եղանակը» ենթաբաժնում ընտրեք առաքման եղանակը: Այս պահին խանութում գործում է առաքման մի քանի եղանակ: Ընտրեցի՞ք: Սեղմե՛ք «Շարունակել» կոճակը:
- «Պատվերի ձևակերպում» բաժնի «Վճարում» ենթաբաժնում ընտրեք վճարման եղանակը: Այս պահին խանութում գործում է վճարման մի քանի եղանակ՝ վճարում բանկային հաշվին և առցանց (անկանխիկ) վճարումներ: Դրանցից յուրաքանչյուրն ընտրելիս կայքում Ձեզ կտրվեն լրացուցիր պարզաբանումներ (վճարման հրահանգներ) դրանց առանձնահատկությունների վերաբերյալ: Նույն էջում, ստորև, կարող եք վճարման եղանակների վերաբերյալ թողնել «Մեկնաբանություններ»։ Ապա սեղմեք «Տեղադրել պատվերը» կոճակը։ Ձեր պատվերը տեղադրված է։
- Դուք անմիջապես, Ձեր կողմից նշած էլ․ փոստի հասցեին կստանաք հաղորդագրություն «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութի կողմից պատվերի հաստատման վերաբերյալ՝ պատվերի մանրամասներով։ Որից հետո, հնարավորինս շուտ՝ խանութի աշխատանքային ժամերին, Ձեր կողմից նշած հեռախոսահամարով Ձեզ հետ կկապվի խանութի ադմինիստրատորը, քննարկելու համար պատվերի կատարման և առաքման մանրամասները։
- Մաղթո՛ւմ ենք հաճելի գնումներ։