Գտե՛ք Ձեր նախընտրած ապրանքը զեղչված գնով
«ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են սույն Գաղտնիության Կանոնները: «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:
1. «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութի հանրամատչելի հատվածները
«ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր խանութից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
2. Տվյալների գաղտնիությունը
«ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկման որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում։
3. Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով
«ԳՏԻՐ ՆՎԵՐ»-ն մարքեթինգային նպատակներով կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, տարբեր օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ:
Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի «ԳՏԻՐ ՆՎԵՐ»-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով (091) 057 874 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@gtirnver.online հասցեով:
4. Մտավոր սեփականության իրավունքները
Դուք ընդունում եք և համաձայն եք, որ «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութին կամ գրանցված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
Եթե Դուք հետաքրքրված եք «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել «ԳՏԻՐ ՆՎԵՐ»-ին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով info@gtirnver.online հասցեին կամ զանգահարելով (091) 057 874 հեռախոսահամարով:
5. Վեճերի լուծման կարգը
Սույն Կանոնների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։