Գտե՛ք Ձեր նախընտրած ապրանքը զեղչված գնով
Մեր օրերում կյանքի ռիթմը թելադրում է ոչ միայն արագ գործել, այլ նաև լինել ռացիոնալ: Ի՞նչ ենք մենք հասկանում, երբ ասում են ռացիոնալ մարդ: Ինչպիսի՞ն է ռացիոնալ մարդը:
Ռացիոնալ մարդը պահպանողական է, ապրում է ծրագրված և օրինաչափ կյանքով: Նա ամեն ինչ ենթարկում է իր սեփական, որոշակի հերթականության, իր ճանապարհով է գնում և այլ բանում նրան համոզել դժվար է: Ցանկացած իրավիճակում ռացիոնալ մարդը գործում է ըստ ծրագրի, հետևում է իր սկզբունքներին, կանոններին և նորմերին: Ռացիոնալ մարդը իր դիրքերը չի զիջում, ձգտում է իրավիճակի տերը լինել, ճշտապահ և կարգապահ է:
Հիմա փորձենք հասկանալ, արդյոք ռացիոնալ մարդը ռացիոնալ է նաև գնումներ կատարելիս:
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, ի՞նչ են իրենցից ներկայացնում ռացիոնալ գնումներ:
Ռացիոնալ գնումներ կատարելու համար խորհուրդ է տրվում գնել միայն այն, ինչ նշված է գնումների ցուցակում, նախօրոք իմանալ խանութի կառուցվածքը, չգայթակղվել զեղչերից և իջեցված գներից, խանութ գնալ հստակ գումարով և վճարումները կատարել կանխիկ: Այդ ամենը լավ է, բայց եկեք համաձայնեք, որ միշտ չէ, որ կարող ենք հետևել այս բոլոր խորհուրդներին: Երբ մտնում ես սուպերմարկետ, կամ հիպերմարկետ, մոռանում ես այս բոլոր խորհուրդները, քանի որ խանութի լայն տեսականին, տոներին ընդառաջ անցկացվող ակցիաները անում են իրենց “սև գործը”:
Եթե մարդը ռացիոնալ է ամեն հարցում, կարելի է ենթադրել, որ գնումներ կատարելիս էլ նա այդ իր հատկանիշը չի կորցնում: Իսկ ի՞նչ անել, եթե մարդը ռացիոնալ է, գերադասում է, որ իր կատարված գնումներն էլ ռացիոնալ լինեն, բայց միևնույն ժամանակ նա զբաղված է, խանութներ գնալու և գնումներ կատարելու ժամանակ չունի, իսկ միգուցե մտնելով խանութ չի կարողանա չգայթաքղվել զեղչերից և իջեցված գներին, ի՞նչ անել այս դեպքում:
Առցանց խանութներն այդ հարցում գալիս են օգնության: Մարդը կարող է կատարել գնումներ առանց աշխատանքից կտրվելուց, տանից դուրս գալուց: Դա հարմար է, եթե գնումները դուք պետք է կատարեք սուպերմարկետից, իսկ եթե մոտենում է որևէ տոն, կամ ծննդյան օր և պետք է նվեր գնել: Այդ հարցում կօգնեն նվերների առցանց խանութները: Չհամաձայնվել չեմ կարող: Սակայն, մենք խոսում էինք ռացիոնալ լինելուց, ինչը իր մեջ ներառում է գործել, ապրել ըստ ծրագրավածի, խնայել ժամանակը: Կարծում եմ, որ ռացիոնալ մարդը նվեր գնելիս էլ կգերադասի ռացիոնալ լինել: Հարց է ծագում, ի՞նչ է նշանակում նվեր գնելիս լինել ռացիոնալ: Դա նշանակում է օգտակար նվեր անել: Վստահ եմ, որ նվերի օգտակար լինելու մասին նույնիսկ ռացիոնալ մարդը չի մտածել, կամ էլ չէր պատկերացնում, որ նվերը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար: Սակայն, ինչպես արդեն ասացի, ժամանակը մեզանից պահանջում է ոչ միայն գործողությունների արագություն, այլ նաև պահանջում է, որ մարդիկ լինեն ավելի ռացիոնալ, պրակտիկ: Որպեսզի մեկ քարով մի քանի թռչուններ սպանեք, մասնավորապես, գնումներ կատարելիս ժամանակ խնայեք, նվերներ գնեք, և միաժամանակ օգտակար նվեր, ստեղծվել է օգտակար նվերների «ԳՏԻՐ ՆՎԵՐ» առցանց խանութը:
Մեր առցանց խանութի նպատակն է այցելուին հնարավորություն ընձեռնել խնայել ժամանակը և կատարել արագ և խելամիտ գնումներ։