Գտե՛ք Ձեր նախընտրած ապրանքը զեղչված գնով
Այսօր կանացի վզնոցներն օգտագործվում են հիմնականում որպես մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցչի կերպարը լրացնող զարդ:
Որպեսզի դրանք լիովին կատարեն իրենց գործառույթը` լրացնեն հանդերձանքը և շեշտը դնեն պարանոցի գծի վրա, վզնոցներն ընտրելիս պետք է հաշվի առնել մի շարք նրբություններ:
Շատ գրավիչ տեսք ունեցող զարդը կարող է ծիծաղելի թվալ, եթե այն ներդաշնակորեն չի լրացնում հագուստի ոճը՝ զուգակցվելով դրա հետ: Կանացի վզնոցն ընտրելու հիմնական սկզբունքը ոճի ամբողջականությունն է: Բացի այդ, վզնոցի ընտրության վրա ազդում են հետևյալ ցուցանիշները.
• դեմքի ձևը (օրինակ, եթե այն կլոր է, կարճ և զանգվածային զարդերը ծիծաղելի տեսք կունենան, ավելի լավ է ձեռք բերել երկարացված էլեգանտ կախազարդեր),
• մաշկի գույնը (սպիտակ մաշկի վրա լավ նայվում եմ սպիտակ մետաղի գույնի զարդերը, իսկ թուխ մաշկի վրա՝ դեղինը),
• պարանոցի երկարությունը (երկար պարանոցի համար Դուք պետք է ընտրեք փոքր չափի կախազարդ կարճ շղթայով, որը, ինչպես և զանգվածային կախազարդը, բացարձակապես հակացուցված է կարճ պարանոց ունեցող կնոջ համար),
• աչքերի գույնը (մոխրագույն աչքերի համար՝ ցանկացած գույնի քարեր, կանաչ աչքերի համար՝ մանուշակագույն, շագանակագույնի համար՝ մուգ կարմիր):